25 Նոյ
2024
11.2° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չիլիում անտառային հրդեհները չեն մարում. զոհերի թիվը հասել է 112-ի

Չիլիում անտառային հրդեհները չեն մարում. զոհերի թիվը հասել է 112-ի

Չիլիի Վալպարաիսո շրջանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 112-ի. այս մասին, РИА Новости -ի փոխանցմամբ, հայտնել է ներքին գործերի փոխնախարար Մանուել Մոնսալվեն։

«Վերջին տվյալներով 112 մարդ է զոհվել», – ասել է Մոնսալվեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ մինչ այժմ իդենտիֆիկացվել է միայն 32 դի։

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը հրդեհների պատճառով փետրվարի 5-ից երկրում երկօրյա սուգ է հայտարարել։

Ավելի վաղ Բորիչը արտակարգ դրություն էր հայտարարել Վալպարաիսո շրջանում։