24 Հլս
2024
31.3° c ԵՐԵՎԱՆ
22.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել՝ մինչև 260 դրամ․ Ավագանու անդամ

Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել՝ մինչև 260 դրամ․ Ավագանու անդամ

«Մայր Հայաստան» խմբակցության ավանգանու անդամ Գևորգ Ստեփանյանը հայտնում է՝ Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում է շրջանառվում։

«Հերթական նվերը հպարտ քաղաքացուն․ Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել:

Թանկացման սանդղակը հասնում է մինչև 260դրամ։

«Ասեք կանենք»-ի հերթական լկտի դրսևորումն է:

Քաղաքացուն թալանի մատերիալ հենց այդպես են դարձնում:

Մեր դեմ հարձակումները հենց այս կոնտեքստով պետք է նայել»,- գրել է ավագանու անդամը՝ սոցցանցում: