24 Հլս
2024
30° c ԵՐԵՎԱՆ
22.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մինչև Ուկրաինայում ռազմական դրությունը չչեղարկվի, ընտրություններ չեն լինի. ազգային անվտանգության քարտուղար

Մինչև Ուկրաինայում ռազմական դրությունը չչեղարկվի, ընտրություններ չեն լինի. ազգային անվտանգության քարտուղար

Մինչև Ուկրաինայում ռազմական դրությունը չչեղարկվի,  ընտրություններ չեն լինի. այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։

«Ընտրություններ կարող են լինել, երբ ավարտվի ռազմական դրությունը: Դրա համար պետք է հաղթել, և մենք անպայման կհասնենք դրան», – ասել է նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության ներխուժումից հետո ողջ երկրում 30 օր ժամկետով ռազմական դրություն է մտցվել: Դրանից հետո ռազմական դրությունը ամեն անգամ երկարաձգվել է։

Ուկրաինայում ութերորդ նախագահական ընտրությունները պետք է կայանային այս տարվա գարնանը։ Նոյեմբերին Գերագույն Ռադայում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը համաձայնել են, որ Ուկրաինայում ընտրությունները կանցկացվեն միայն ռազմական դրության ավարտից հետո։