07.02.24 / 18:53
Խաղաղության պայմանագրում կա հոդված, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղել իրենց օրենսդրությանը․ Փաշինյանի հայտարարություններն ԱԺ-ում՝ ամփոփ
Չորրորդ հանրապետություն ասելով ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն , ոչ թե Սահմանադրության փոփոխություն։ Վերաբրենդավորում ասելով՝ ես հենց չորրորդ հանրապետությունը նկատի ունեի։ Եթե անկեղծ ասեմ , Կառավարությունը և կառավարող քաղաքական ուժը չունի փաթեթ սեղանին դնելու , ասի , որ մենք սա ենք առաջարկում , և դա վատ չէ , դա , ընդհակառակը՝ լավ է։ Մեր միջավայրի հետ կապված խնդիրներ քննարկելիս , մենք , որպես կանոն , հարցերը քննարկում ենք Թուրքիայի և Ադրբեջանի տրամաբանության մեջ, և շատ հաճախ սա մեզ այնքան էլ չի օգնում ընկալել օբյեկտիվ իրականությունը։
Եթե նախկինում կարելի էր ասել՝ ԵՄ-ն ուր, մեր տարածաշրջանը ուր, հիմա փաստացի ԵՄ-ն մեր տարածաշրջանն է, և այդ առումով շատ կարևորում եմ Վրաստանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկը։
Ազդակիր համայնքները Ամուլսարի հանքից տարեկան յոթ միլիոն դոլար գումար են ստանալու , և Կառավարությունը չէ հանքի 12,5 տոկոսի տերը , այլ ՀՀ ժողովուրդը։ Ասվում է , որ կառավարությունը հայրենիքը հակադրում է պետությանը։ Բացարձակապես այդպես չէ , Կառավարությունն ընդամենը արձանագրում է այդ հասկացությունների հարաբերությունները հասկանալու , հետազոտելու , ըմբռնելու անհրաժեշտությունը։ Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով , իսկ Հայաստանի պատմությունը՝ պետականության պատմություն է՝ պետականություն չունենալու դրվագներով։ Հայոց պատմության մեջ Հայաստանը դրվագ է , Հայաստանի պատմության մեջ Հայաստանը առանցք է։ Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված , որտեղ ասվում է , որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար։ Գերիների , պատանդների , այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում։