ABCMEDIA
Խաղաղության պայմանագրում կա հոդված, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղել իրենց օրենսդրությանը․ Փաշինյանի հայտարարություններն ԱԺ-ում՝ ամփոփ

Խաղաղության պայմանագրում կա հոդված, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղել իրենց օրենսդրությանը․ Փաշինյանի հայտարարություններն ԱԺ-ում՝ ամփոփ

  • Չորրորդ հանրապետություն ասելով ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, ոչ թե Սահմանադրության փոփոխություն։ Վերաբրենդավորում ասելով՝ ես հենց չորրորդ հանրապետությունը նկատի ունեի։ Եթե անկեղծ ասեմ, Կառավարությունը և կառավարող քաղաքական ուժը չունի փաթեթ սեղանին դնելու, ասի, որ մենք սա ենք առաջարկում, և դա վատ չէ, դա, ընդհակառակը՝ լավ է։ 
  • Մեր միջավայրի հետ կապված խնդիրներ քննարկելիս, մենք, որպես կանոն, հարցերը քննարկում ենք Թուրքիայի և Ադրբեջանի տրամաբանության մեջ, և շատ հաճախ սա մեզ այնքան էլ չի օգնում ընկալել օբյեկտիվ իրականությունը։

 

  • Եթե նախկինում կարելի էր ասել՝ ԵՄ-ն ուր, մեր տարածաշրջանը ուր, հիմա փաստացի ԵՄ-ն մեր տարածաշրջանն է, և այդ առումով շատ կարևորում եմ Վրաստանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկը։

 

  • Ազդակիր համայնքները Ամուլսարի հանքից տարեկան յոթ միլիոն դոլար գումար են ստանալու, և Կառավարությունը չէ հանքի 12,5 տոկոսի տերը, այլ ՀՀ ժողովուրդը։ 
  • Ասվում է, որ կառավարությունը հայրենիքը հակադրում է պետությանը։ Բացարձակապես այդպես չէ, Կառավարությունն ընդամենը արձանագրում է այդ հասկացությունների հարաբերությունները հասկանալու, հետազոտելու, ըմբռնելու անհրաժեշտությունը։ 
  • Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը՝ պետականության պատմություն է՝ պետականություն չունենալու դրվագներով։ 
  • Հայոց պատմության մեջ Հայաստանը դրվագ է, Հայաստանի պատմության մեջ Հայաստանը առանցք է։ 
  • Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար։ 
  • Գերիների, պատանդների, այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում։