27 Օգս
2026
33° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում կիլոմետրանոց հերթեր են բենզինի համար․ Euronews

Իրանում կիլոմետրանոց հերթեր են բենզինի համար․ Euronews

Կեսգիշերից Թեհրանի և Իրանի այլ քաղաքների բենզալցակայանների մոտ կիլոմետրերով հերթեր են, քանի որ վառելիքի դեֆիցիտը խուճապ է առաջացրել։ Միևնույն ժամանակ, կառավարության պաշտոնյաները հաստատել են, որ բենզինի գները կբարձրանան՝ առանց նշելու, թե երբ կամ որքանով գրում է Euronews-ը։

Սոցցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մայրաքաղաքում և մոտակա Քարաջ քաղաքում մեքենաների հերթեր գոյանում, իսկ մի քանի կայաններ փակվում՝ նախքան պահանջարկի բավարարումը։

Օրական 15 միլիոն լիտր պակասուրդն ԱՄՆ պատժամիջոցների, ԱՄՆ-Իսրայելի կողմից Իրանի վերամշակման ենթակառուցվածքներին հարվածների և Իրանի նավահանգիստների ծովային շրջափակման արդյունք են։

Իրանի նավթամթերքի վերամշակման և բաշխման ազգային ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարը հայտարարել է, որ Թեհրանի նահանգում սպառումն աճել է 30%-ով, սակայն պնդել է, որ մատակարարման շղթան կայուն է։

«Որոշ մարդիկ բենզալցակայաններ են գնացել լուրերից ելնելով, բայց անհանգստանալու պատճառ չկա», – նշել է նա:

Իրանի վառելիքի բաշխման ազգային ընկերության գործադիր տնօրեն Քերամաթ Վեյս-Քարամին հաստատել է, որ չորեքշաբթի օրական միջին բաշխումը Մորդադում 138 միլիոն լիտրից աճել է մինչև 150 միլիոն լիտր, ինչը ենթադրում է, որ պահանջարկը զգալիորեն գերազանցում է նորմալ մակարդակը։

Նա պակասի մասին լուրերն անվանել է «անհիմն» և կոչ արել վարորդներին հերթ չկանգնել, եթե իրենց բաքերն իսկապես գրեթե դատարկ չեն։

Իրանի գործադիր հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջաֆար Ղաեմպանան չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ վառելիքի գները պետք է փոխվեն։

«Այսօր մենք պետք է փոփոխություններ կատարենք բենզինի և դիզելային վառելիքի գնի մեջ», – նշել է նա Գիլան նահանգային հեռուստատեսությանը։ «Այս գնային փոփոխության եղանակը, ծավալը և ժամկետները դեռևս որոշված չեն», – նշել է Ղաեմպանան։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ