28 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արթուր Բաղդասարյանից՝ Նիկոլ Փաշինյան․ Էդգար Առաքելյանի հայացքների վերադասավորումները

Արթուր Բաղդասարյանից՝ Նիկոլ Փաշինյան․ Էդգար Առաքելյանի հայացքների վերադասավորումները

ԿԸՀ-ից հայտնում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի 91-րդ համարը՝ Էդգար Առաքելյանը, պատգամավորական մանդատ է ստացել։

Նա մանդատ ստացել է ՔՊ-ական Լիլիթ Ստեփանյանի՝ մանդատը վայր դնելուց և Կոտայքի մարզպետ նշանակվելուց հետո։

Իշխող կուսակցության հերթական հաջորդ համարը՝ Եսթեր Սահակյանը, հրաժարվել է մանդատից, և այն անցել է Առաքելյանին։

Էդգար Առաքելյանն «Օրինաց երկիր» կուսակցության հիմնադիր Արթուր Բաղդասարյանի թիմակիցն է եղել։ 2017-ի խորհրդարանական ընտրություններին, երբ կուսակցությունն արդեն անվանափոխվել էր ու դարձել «Հայկական վերածնունդ», Առաքելյանը կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ համարն էր։ Բացի այդ, թիվ մեկ ընտրատեղամասում կուսակցության ռեյթինգային (մեծամասնական) թեկնածուն էր։

Առաքելյանը «Հայկական վերածնունդ» կուսակցության հանրային կապերի և լրատվամիջոցների հետ աշխատանքի բաժնի պատասխանատուն էր նաև։

2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո վերադասավորվեցին նաև Առաքելյանի քաղաքական հայացքները, և արդեն քանի տարի սատարում է Նիկոլ Փաշինյանին և իշխող «Քաղաքացիական պայմանագրին»։

Էդգար Առաքելյան անուն-ազգանունով պատգամավոր Փաշինյանի թիմում էլի է եղել։ 2018-ի ընտրություններից հետո «Իմ քայլը» խմբակցությունում նույնպես պատգամավոր Էդգար Առաքելյան կար, որն ընտրություններից և մանդատ ստանալուց կարճ ժամանակ անց վայր դրեց մանդատն ու հեռացավ քաղաքականությունից։

 Ս․Վ․

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ