28 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հավասար պայքար․ ո՞վ կստանձնի Իսրայելի վարչապետի պաշտոնը

Հավասար պայքար․ ո՞վ կստանձնի Իսրայելի վարչապետի պաշտոնը

Իսրայելում հրապարակվել են Քնեսեթի ընտրություններից հետո թարմացված էքզիթ-փոլերի արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ Գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի գլխավորած ընդդիմադիր դաշինքն այլևս առաջատար չէ, այլ հավասար է ընթանում Բենիամին Նեթանյահուի և նրա դաշնակիցների հետ։ Երկու դաշինքներն էլ, կանխատեսումների համաձայն, կունենան 51-ական մանդատ․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախնական էքզիթ-փոլերը ցույց էին տվել, որ Գադի Այզենկոտի գլխավորած ընդդիմադիր դաշինքը Քնեսեթում կունենա 52-53 մանդատ, մինչդեռ Նեթանյահուն և նրա դաշնակիցները կունենան մոտավորապես 50 մանդատ, այդ թվում՝ 24-25 մանդատ իր «Լիկուդ» կուսակցության համար։

Սակայն նոր էքզիթ-փոլերը ցույց են տալիս Նեթանյահուի և Այզենկոտի դաշինքների միջև հավասարություն։ Սա նշանակում է, որ ոչ մի կողմը չի հասնում 120 տեղանոց Քնեսեթում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատին, և ո՛չ Նեթանյահուն, ո՛չ էլ Այզենկոտը հաղթանակի մասին չեն հայտարարել։

Քնեսեթի 120 տեղի համար պայքարում էր 37 կուսակցություն։ Ոչ մի քաղաքական ուժ երբեք չի ստացել խորհրդարանում բացարձակ մեծամասնություն (նվազագույնը 61 տեղ), ուստի՝ բոլոր կառավարությունները եղել են կոալիցիոն կառավարություններ։

Գադի Այզենկոտն առաջին էքզիթ-փոլերի հրապարակումից հետո հայտարարել էր, որ արդյունքները «ցույց են տալիս Նեթանյահուի և նրա կառավարության նկատմամբ լիակատար անվստահության քվե»։ Նա ընդգծել էր, որ եթե այս կանխատեսումները հաստատվեն, ընդդիմությունն «անմիջապես կգործի ժողովրդի կամքը կատարելու և Նեթանյահուի կառավարությունը փոխարինելու համար»։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ