28 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սահմանադրագիտության ամբիոնի վարիչը կալանքի, Պատմության ամբիոնի վարիչը՝ տնային կալանքի տակ 

Սահմանադրագիտության ամբիոնի վարիչը կալանքի, Պատմության ամբիոնի վարիչը՝ տնային կալանքի տակ 

ԵՊՀ Սահմանադրագիտության ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը կալանավորվել է, իսկ Պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը․ ABC Media-ին փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են կաշառք վերցնելու համար։

Երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ կաշառք ստանալու և կաշառք տալուն օժանդակելու մեղադրանքով 4 անձ բերման է ենթարկվել։ Ըստ կոմիտեի՝ նրանց թվում են Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը (կաշառք ստանալու մեղադրանքով) և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը (կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով):

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ