
Մենք շուտով կհանդիպենք Պուտինի և Զելենսկիի հետ․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի հետ։
Նա այս մասին հայտարարել է Տեխասից վերադառնալուց հետո Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում լրագրողների հետ զրույցում։
«Կարծում եմ՝ մենք հսկայական առաջընթաց ենք գրանցում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Շուտով հանդիպում կկազմակերպվի։ Կարծում եմ՝ հսկայական առաջընթաց կա», - նշել է Թրամփը։
Հարցին, թե ո՞ւմ հետ է նախատեսվում հանդիպումը, Թրամփը պատասխանել է. «Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկիի»։


