17 Նոյ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թեհրանը հերքում է «կեղտոտ ռումբի» մասին լուրերը, Թրամփը՝ զգուշացնում․ Իրանը կվճարի այնպիսի գին, որը ոչ մի երկիր երբեք չի վճարել

Թեհրանը հերքում է «կեղտոտ ռումբի» մասին լուրերը, Թրամփը՝ զգուշացնում․ Իրանը կվճարի այնպիսի գին, որը ոչ մի երկիր երբեք չի վճարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լուրջ է վերաբերվում այն հաղորդագրություններին, որ Իրանը կարող է հարձակվել Վաշինգտոնի վրա՝ օգտագործելով, այսպես կոչված, «կեղտոտ ռումբ»։

Նա նաև հավելել է, որ եթե հարձակում տեղի ունենա, Իրանը «կվճարի այնպիսի գին, որը ոչ մի երկիր երբեք չի վճարել»։

Թրամփը նշել է՝ հույս ունի, որ նման մտահոգություններն անհիմն են, այդուամենայնիվ Վաշինգտոնը շատ լուրջ է վերաբերվում այս տեղեկատվությանը։

Միևնույն ժամանակ՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունները Թեհրանի կողմից «կեղտոտ ռումբ» օգտագործելու ենթադրյալ մտադրության մասին՝ դրանք համարելով հորինված և ուղղված Իրանի վրա ԱՄՆ հետագա հարձակումներն արդարացնելուն։

«Իրանի դեմ ագրեսիան նախաձեռնողներն այժմ փորձում են լրատվամիջոցներում հիմք դնել իրենց չար ծրագրերի համար՝ հորինելով և տարածելով անհիմն մեղադրանքներ։ Քայլ առ քայլ նրանք փորձում են ստեղծել հետագա հարձակումների օրինականության տպավորություն», - նշել է Բաղային։

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ հետախուզությանը, պնդել է, որ Իրանը, ենթադրաբար, մշակում է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների սպանության ծրագիր և պլանավորում է օգտագործել «կեղտոտ ռումբ» կամ քիմիական զենք։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ