17 Նոյ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիան կվերանայի ԵՄ-ի հետ Brexit-ի համաձայնագիրը

Մեծ Բրիտանիան կվերանայի ԵՄ-ի հետ Brexit-ի համաձայնագիրը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը սկսում է բանակցություններ Եվրամիության հետ՝ երկրի համար ավելի բարենպաստ պայմաններով Brexit-ի համաձայնագիրը վերանայելու համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը:

«Սա կնշանակի հաջորդ շաբաթ խորհրդարանում օրինագծի ներկայացում: Սա ցույց է տալիս մեր նոր մոտեցումը: Ոչ թե բախումնային, ոչ թե այրվող կամուրջներ, այլ կառուցողական և դրական մոտեցում, որի նպատակը Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի համար փոխշահավետ լինելն է», - նշել է նա։

Բըրնհեմի խոսքով՝ ցանկացած նոր գործարք պետք է հաշվի առնի Լոնդոնի «կարմիր գծերը»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ