
ՀՀ-ին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Բորդյուժա
Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ այն չի մասնակցում դրա աշխատանքներին, բայց, միևնույն ժամանակ, նրա հետ պետք է համաձայնեցվեն բոլոր որոշումները․ РИА Новости-ի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Եթե նրանք կասեցնեն իրենց մասնակցությունը, բայց չհեռանան, նրանք կմնան ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ։ Եթե նրանք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ են, ապա բոլոր որոշումները, իսկ ՀԱՊԿ-ի որոշումները կայացվում են կոնսենսուսով, պետք է կայացվեն՝ հաշվի առնելով նրանց դիրքորոշումները։ Եվ այս դիրքորոշումն այսօր էապես հակասում է ՀԱՊԿ-ի շրջանակում կատարվողին», - բացատրել է Բորդյուժան։
Նրա կարծիքով՝ Երևանի համար ճիշտ կլինի ՀԱՊԿ-ից ամբողջությամբ դուրս գալը, իսկ եթե նա դա չանի, ապա Հայաստանը պետք է ընդհանրապես հեռացվի ՀԱՊԿ-ից։
«Ես կհեռացնեի նրանց։ Նրանք չեն վճարում իրենց անդամավճարները և չեն մասնակցում», - ասել է Բորդյուժան։


