
Մադրիդում երկաթուղային վթարից հետո բախումներ են սկսվել
Իսպանիայի մայրաքաղաքում հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Տրանսպորտի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով նախարար Օսկար Պուենտեի և վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը։
Բողոքի ակցիայի պատճառը Տոլեդո նահանգում տեղի ունեցած երկաթուղային վթարն է, որի հետևանքով, ըստ տարածվող տեղեկությունների, առնվազն 68 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։
Ցուցարարները վանկարկել են «մարդասպաննե՛ր» և փորձել ճեղքել ոստիկանության շղթան։ Հաղորդվում է, որ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է մահակներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։


