27 Օգս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բեյոնսեն 1 միլիոն դոլար կնվիրաբերի Կոլումբիայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար

Բեյոնսեն 1 միլիոն դոլար կնվիրաբերի Կոլումբիայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար

Երգչուհի Բեյոնսեն իր անձնական միջոցներից 1 միլիոն դոլար կնվիրաբերի Կոլումբիայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար։

Նշվում է, որ միջոցները կօգտագործվեն ամենաշատ տուժած շրջաններին սնունդ և անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար։

Ավելի վաղ El Tiempo թերթը հայտնել էր, որ կոլումբիացի երգչուհի Շակիրան կֆինանսավորի 10 նոր կրթական հաստատության կառուցումը Կոլումբիայի արևմուտքում գտնվող Չոկո դեպարտամենտում, որը լրջորեն վնասվել էր երկրաշարժից։

Օգոստոսի 10-ին Չոկո նահանգի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ։ Իշխանությունների տվյալներով՝ դրանից տուժել է երկրի 15 դեպարտամենտ։ Աղետը խլել է ավելի քան 300 մարդու կյանք և ավերել ավելի քան 31000 տուն։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ