22 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ապարդյուն կողոպուտ. Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են

Ապարդյուն կողոպուտ. Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են

Ֆրանսիայում Apple-ի խանութից գողացված iPhone-ներն արգելափակվել են․ հայտնում են Telagram-ի տեղական ալիքները՝ հղում անելով սոցցանցերում արված հրապարակումներին:

Օգտատերերից մեկը X-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է գողացված iPhone-ի էկրանը՝ հետևյալ գրությամբ. «Վերադարձրեք սարքը Լիլ քաղաքի Apple-ի խանութ: Այս սարքն արգելափակված է։ Ուժային կառույցները հետևում են սարքի շարժին, և տեղական իշխանությունը կտեղեկացվի այս մասին»:

Գողացված սմարթֆոնների վերադարձի համար նմանօրինակ հաղորդագրություններ են ուղարկվում նաև Samsung-ի, Google Pixel-ի, Xiaomi-ի և Honor-ի սարքերին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ