22 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս «հումանիստները» բանակցություններից անմիջապես հետո ցուցադրական հարձակում են սկսել Ուկրաինայի վրա․ Զելենսկի

Ռուս «հումանիստները» բանակցություններից անմիջապես հետո ցուցադրական հարձակում են սկսել Ուկրաինայի վրա․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է այս գիշեր Կիևին հասցված ՌԴ բանակի հարվածները․ գրում է meduza.io-ն։

«Երեկոյից ի վեր ռուս «հումանիստները» բալիստիկ հարվածների 3 ալիք են ուղղել Կիևի ուղղությամբ։ Կիրառել են 21 հրթիռ։ Ցավոք, քաղաքում կան զգալի ավերածություններ», - գրել է նա սոցիալական ցանցերում։

Զելենսկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս հարվածը հասցվել է «փաստացի հերթական բանակցություններից անմիջապես հետո», և կարծիք է հայտնել, որ դա ցույց է տալիս տեղի ունեցող ամեն ինչի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքում «իրական փոփոխությունների» բացակայությունը։

Նա դաշնակիցներին կոչ է արել արագացնել ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) միջոցների մատակարարումն Ուկրաինային և ուժեղացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ։

Ռուսաստանցի զինվորականները հոկտեմբերի 22-ի գիշերն ԱԹՍ-ներով և բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։

Ուկրաինայի զինված ուժերն, իրենց հերթին, անօդաչուներով գրոհել են Ռուսաստանի մի քանի շրջան, այդ թվում՝ Մոսկվան և Մերձմոսկվան։ Նոր Մոսկվայի տարածքում տուժել է 2 մարդ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ