
Հայաստանում ճնշում են այն քաղաքական ուժերին, որոնք կողմ են ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդմանը․ Զախարովա
Հայաստանում քաղաքական ճնշումներ են իրականացվում այն ուժերի նկատմամբ, որոնք կողմ են Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը, սա հակասում է հայ հասարակության պահանջներին․ ինչպես գրում է ria.ru-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման և ամրապնդման համար պայքարող քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ իրական ճնշումների սրումը շարունակվում է։ Եվ, իհարկե, սա ակնհայտորեն հակասում է հայ հասարակության երկկողմ կապերի զարգացման պահանջներին»,- նշել է Զախարովան։
Ռուսաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի հետ ավանդական երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ աշխատող Հայաստանի քաղաքական կուսակցությունները, հասարակական գործիչները և ակտիվիստները կկարողանան ազատորեն մասնակցել երկրի ներքաղաքական կյանքին և նպաստել դրա զարգացմանը։


