ABCMEDIA
Արդահանում կհաղթեն քեմալիստները, Կարսում և Իգդիրում՝ քրդամետները. Թուրքիայի ՏԻՄ ընտրության հավանական արդյունքները

Արդահանում կհաղթեն քեմալիստները, Կարսում և Իգդիրում՝ քրդամետները. Թուրքիայի ՏԻՄ ընտրության հավանական արդյունքները

Մարտի 31-ին Թուրքիայում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սրանով պայմանավորված հատկապես իշխող էրդողանական «Արդարություն և զարգացում» կուսակցության և ընդդիմադիր քեմալիստական Ժողովրդահանրապետական կուսակցության միջև թեժ քաղաքական առճակատում է տեղի ունենում: Թուրքագետ Գևորգ Գալթակյանը «Pոլիս» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում անդրադարձել է մեր հանրապետությանը սահմանամերձ Արդահան, Կարս և Իգդիր նահանգներում առկա քաղաքական վիճակին։

«Թուրքիայում կուսակցական պատկանելիությունը պայմանավորված է անձի ինքնությամբ և կենսակերպով՝ Հայաստանի Հանրապետությունում սա այդ աստիճան խիստ արտահայտված չէ: Կենսակերպ ասելով՝ կան հստակ տարբերակիչ նշաններ, օրինակ՝ հասարակության մի մասը օգտագործում է ալկոհոլ պարբերաբար, մյուսները՝ դա համարում են մեղք կամ հարամ: Կամ էլ կանանց մի մասը կրում է գլխաշոր, իսկ մյուս մասը՝ ոչ: Սրանով պայմանավորված նկատելի է, որ նույն ապրելակերպը և քաղաքական հայացքներն ունեցող անձինք ապրում են միևնույն բնակավայրում»,- ասել է թուրքագետը

Նրա խոսքով՝  Արդահանում, Կարսում և Իգդիրում պատկերը կպահպանվի նախորդ ընտրությունների սցենարով։ Արդահանում կհաղթեն քեմալիստները, իսկ Կարսում և Իգդիրում՝ քրդամետ DEM կուսակցությունը: