29 Դեկ
2024
1.9° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրիտանական ռազմածովային ուժերը հայտնել են Եմենի ափերի մոտ նավի վրա իրականացված հարձակման մասին

Բրիտանական ռազմածովային ուժերը հայտնել են Եմենի ափերի մոտ նավի վրա իրականացված հարձակման մասին

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի օպերացիաների գրասենյակը (UKMTO) հայտնել է, որ Եմենի Մոհա նավահանգստի մոտ նավ է հարձակման ենթարկվել:



«Միջադեպը տեղի է ունեցե Եմենի Մոհայից 40 ծովային մղոն հարավ: Նավի հրամանատարը հայտնել է, որ իր նավի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել »,- ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:


UKMTO-ն խորհուրդ է տվել զգուշությամբ նավարկել այդ տարածքում և հայտնել ցանկացած կասկածելի գործողության մասին:

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «X» սոցիալական ցանցում քննադատել է Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ինքը չի խանգարի Ռուսաստանին հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, եթե նրանք հրաժարվեն կատարել դաշինքի հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունները։

«Դուք ուզում եք իմանալ, թե ինչու է Ուկրաինան կարևոր, քանի որ, ինչպես տեսնում եք, Պուտինը նպատակ ունի ավելի մեծ մրցանակների»,- գրել է Բայդենը։


Մեկնաբանություններում օգտատերերը քննադատել են Բայդենի հայտարարությունը և կոչ արել նրան հոգ տանել ոչ թե Ուկրաինայի, այլ ԱՄՆ-ի մասին, չխայտառակվել նման հայտարարություններ անելով և հրաժարական տալ։

 


Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ որպես նախագահ ինքը թույլ չի տա օգնություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի երկրներին, եթե նրանք չվճարեն իրենց հաշիվները։

Կառլսոնին տված հարցազրույցում Պուտինը մանրամասն բացատրել է, որ Մոսկվան մտադիր չէ հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, մասնավորապես Լեհաստանի, Լատվիայի կամ մերձբալթյան այլ երկրների վրա, իսկ արևմտյան հասարակության մեջ քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը ռուսական սպառնալիքով՝ շեղելով ուշադրությունը ներքին խնդիրներից։