28 Նոյ
2024
5.3° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տաթևիկ Վիրաբյանը քաղբանտարկյալ է և երբեք թալանի մեջ չի մեղադրվել. փաստաբանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքի որոշումը փոխելու մասին

Տաթևիկ Վիրաբյանը քաղբանտարկյալ է և երբեք թալանի մեջ չի մեղադրվել. փաստաբանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքի որոշումը փոխելու մասին

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ և «Սիներջի» ընկերության մյուս կին աշխատակցուհու խափանման միջոցի փոփոխությանը և զուգահեռ տարել իր պաշտպանյալ, Արցախի ցույցերի ընթացքում կալանավորված Տաթև Վիրաբյանի դեպքի հետ:

«Նախ շատ ուրախ եմ, որ թալանի հայտնի գործով երկու կանայք ազատ են արձակվել: Դատախազը փոխել է նրանց խափանման միջոցը, քանի որ, ըստ դատախազության, նրանք տվել են ցուցմունքներ և կատարվել են առերես հարցաքննություններ»,-գրել է նա:

Անդրադառնալով Տաթևիկ Վիրաբյանի կալանքին` փաստաբանը նշել է, որ նա հենց առաջին օրը տվել է ցուցմունք և հայտնել, որ ինչ ասում են ինքն է արել, բայց այդ արարքը հանցագործություն չէ:

«Տաթևին երկու ամիս կալանքի տակ պահելու ամբողջ ընթացքում որևէ քննչական գործողություն քննիչը չի կատարել: Վեց կին պատգանավորներ երաշխավորությամբ դիմեցին, որպեսզի ազատ արձակվի, սակայն Տաթևը մինչև վերջին ժամը պահվեց բանտում և միայն դատարանի որոշմամբ, երկու ամիս հետո, նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանքը»,- գրել է Բաբայանը, և նշել, որ դա քաղաքական հետապնդում է և Տաթևը քաղբանտարկյալ է և երբեք թալանի մեջ չի մեղադրվել: