
Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը եզրափակչի ուղեգիր նվաճեց
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացքի մեջ գտնվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ունի եզրափակչի երկրորդ մասնակիցը։
Հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ , օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5:1 հաշվով առավելության հասավ չեզոք դրոշի տակ հանդես եկող Աբուբաքար Խաս;ախանուի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։
Վաղը կայանալիք եզրափակչում մեր ըմբիշը հերթական անգամ կփորձի նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը։