27 Հլս
2024
19.9° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը եզրափակչի ուղեգիր նվաճեց

Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը եզրափակչի ուղեգիր նվաճեց

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացքի մեջ գտնվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ունի եզրափակչի երկրորդ մասնակիցը։

 

Հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ , օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5:1 հաշվով առավելության հասավ չեզոք դրոշի տակ հանդես եկող  Աբուբաքար Խաս;ախանուի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։

 

Վաղը կայանալիք եզրափակչում մեր ըմբիշը հերթական անգամ կփորձի նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը։