18 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին «MAN» մակնիշի ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ Shamshyan.com

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին «MAN» մակնիշի ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ Shamshyan.com

Հոկտեմբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Գիորգի Կոբակիձեն իր վարած «MAN» մակնիշի ավտոցիստեռնով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կիսակողաշրջված հենվել ժայռին․ գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ