
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Jeep Compass»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Lada»-ն. կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են «Jeep Compass», «Lada» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները․ գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Բախման հետևանքով «Jeep Compass»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին, մասամբ փակելով երթևեկելի գոտին, իսկ «Lada»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշների, ապա ճանապարհին տեղադրված ցուցանակին և մոտ 40 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։


