18 Հոկ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօր հանրությանը հետաքրքրում են բոլորովին այլ հարցեր. Վարազդատ Հարությունյան

Այսօր հանրությանը հետաքրքրում են բոլորովին այլ հարցեր. Վարազդատ Հարությունյան

Այսօր հանրությանը հետաքրքրում են բոլորովին այլ հարցեր. գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Ադրբեջանական զինուժի արդեն տարիներ ձգվող ներխուժումը մեր հողեր,

-ի հեճուկս բոլոր զիջումների, այդպես էլ գլուխ չբերվող «խաղաղությունը»,

-սոցիալ-տնտեսական վիճակը, ահագնացող թանկացումների ու քաղաքացիների եկամուտների կրճատման ֆոնին չինովնիկաց դասի ռոճիկների բարձրացումը,

-մայրաքաղաքում խցանումների, ջրի ու օդի աղտոտվածության հարցերը և այլն:

Հանրությանը հուզող հարցերը սրանք են, ոչ թե իբրև թե «Եկեղեցու բարեփոխումների», իսկ իրականում դրսի թելադրանքով մեր ազգային ինքնության պահպանման հիմնական հենարանը ոչնչացնելու օրակարգը:

Ամենավատն այն է, որ հանրությանը հուզող վերը նշված հարցերը սպասարկող քաղաքական համակարգ գոյություն չունի: Դրանց լուծումը մնացել է քպ-ական իշխանության ու «դրսից» մի լավ խաբարի սպասող ու էդ ընթացքում հարցազրույցներով և կառավարությանը (հիմնականում) անտաղանդ հարցեր տալով ժամանակ սպանող ընդդիմության հույսին:

Չմոռանանք հիշել խորհրդարանի և հետևաբար կառավարության լեգիտիմության ակնհայտ բացակայության մասին և հիշենք նաև, որ առաջին անգամ Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման պայմաններում ընդդիմությունը որևէ բողոքի լուրջ գործողություն չնախաձեռնեց: Հիշենք նաև, որ էդ անգործության հետևանքով իշխանություններին հաջողվեց ոչ միայն մարսել ընտրությունների արդյունքները կեղծելը, այլ` դեռ մի բան էլ ավելի լայն թափով շարունակել ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումները:

Չի կարելի չփաստել նաև, որ «համերաշխությունից», «միաբանումից» և «համախմբումից» խոսող այդ նույն ընդդիմությունը արդեն երկար ժամանակ է ինչ չի կարողանում մի պարզ հարցի` քաղհալածյալների իրավունքների պաշտպանության շուրջ ընդհանուր պայքարի ճակատ ձևավորել:

Պարզ է, չէ՞, որ էս անգործության պայմաններում իշխանությունները լիուլի հնարավորություն ու ժամանակ ունեն մտքներով անցած հարցը սարքել օրակարգ ու հետևողականորեն առաջ տանել այն»,- գրել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ