18 Հոկ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայից հետո Իտալիայում ևս դպրոցականների զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել

Ֆրանսիայից հետո Իտալիայում ևս դպրոցականների զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել

Իտալիայի մի շարք քաղաքներում աշակերտների և ուսանողների զանգվածային բողոքի ակցիաներն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով։ Թուրինում իրավապահները ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ՝ այն բանից հետո, երբ վերջիններս ոստիկանների ուղղությամբ քարեր և շշեր են նետել։

Բողոքի ակցիաների հիմնական կենտրոններից մեկը Թուրինն է եղել, որտեղ փողոցներ են դուրս եկել հազարավոր երիտասարդներ։ Կաստելլո հրապարակում երթի մասնակիցներից ոմանք բախվել են ուժայինների հետ։ Ոստիկանությունը փորձել է կանգնեցնել ցուցարարների բազմությունը, ինչից հետո բախումներ են սկսվել։

Լարված իրավիճակ է ստեղծվել նաև Բոլոնիայում։ Այնտեղ բողոքի ակցիային մասնակցել է շուրջ հազար աշակերտ և ուսանող։ Երկաթուղային կայարանի հարակից տարածքում ցուցարարները ոստիկանության ուղղությամբ շշեր են նետել։ Ի պատասխան՝ իրավապահները վահանների օգնությամբ հետ են մղել ցուցարարներին։

Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են ավելացնել կրթության ոլորտի ֆինանսավորումը, բարելավել դպրոցների վիճակը և վերանայել պետական առաջնահերթությունները։

Ակցիաներ են անցկացվել նաև Հռոմում, Ջենովայում, Միլանում և Վենետիկում։ Որոշ քաղաքներում ուսանողներին են միացել նաև ուսուցիչները։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ