18 Հոկ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի իշխանությունների քայլերը Եկեղեցու նկատմամբ անընդունելի են․ Եզրաս սրբազան

Հայաստանի իշխանությունների քայլերը Եկեղեցու նկատմամբ անընդունելի են․ Եզրաս սրբազան

Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը, հակաեկեղեցական տրամադրությունների հրահրումը, ինչպես նաև Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ անհիմն մեղադրանքներն ու բռնաճնշումներն անընդունելի և անթույլատրելի են․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Սրբազանն Հայրն ընդգծել է՝ Հայ Եկեղեցին եղել և մնում է սրբազան ազգային ժառանգության պահապանը և հայ ինքնության պահպանման երաշխավորը։

«Դարեր շարունակ Հայոց Եկեղեցին աշխարհի տարբեր անկյուններում համախմբել է իր զավակներին՝ առաջնորդելով նրանց Տիրոջ պատվիրաններով ճանապարհով։ Թող Տերը զորացնի Հայ Եկեղեցին»,- հավելել է Եզրաս Սրբազանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ