18 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիտվայում անհայտ թռչող օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել

Լիտվայում անհայտ թռչող օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել

Հոկտեմբերի 18-ի առավոտյան Լիտվայում անհայտ թռչող օբյեկտը, որը ենթադրաբար անօդաչու թռչող սարք է եղել, օդային տագնապի պատճառ է դարձել։ Օբյեկտը հայտնաբերելու նպատակով ՆԱՏՕ-ի կործանիչներ են օդ բարձրացվել, իսկ ավելի ուշ Պասվալիսի շրջանում հայտնաբերվել են ընկած սարքի հնարավոր բեկորներ։ Այս մասին հայտնում է Լիտվայի LRT հեռուստաալիքը։

Ենթադրյալ բեկորները հայտնաբերվել են Յուոդյոնիս գյուղի մերձակայքում։

Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասի խոսքով՝ ռադիոտեղորոշիչ կայաններն արձանագրել են կասկածելի թիրախ, ինչից հետո օդ են բարձրացել Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ինքնաթիռները։

Սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով օդաչուներին չի հաջողվել պարզել, թե կոնկրետ ինչ օբյեկտ է գտնվել օդում։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ ընկած բեկորները կարող էին վնասել նաև քաղաքացիական ավտոմեքենա։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կաունասը ենթադրել է, որ օբյեկտը Լիտվայի օդային տարածք է ներթափանցել Լեհաստանի կողմից։ Լիտվայի իշխանություններն արդեն կապ են հաստատել լեհ գործընկերների հետ՝ համատեղ քննություն իրականացնելու նպատակով։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ