27 Նոյ
2024
4.2° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քերոբյանը հեռացավ՝ իր հետ տանելով Սեպուհ 1-ը, չոր նավահանգիստն ու այլ խոստումներ

Քերոբյանը հեռացավ՝ իր հետ տանելով Սեպուհ 1-ը, չոր նավահանգիստն ու այլ խոստումներ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից։  Նա իր պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի նոյեմբերի 26-ից։ Իհարկե, հրաժարականը կապված է նախարարությունում վերջերս գրանցված սկանդալային, կոռուպցիոն դեպքի հետ, սակայն հատկանշական է, որ որոշ ժամանակ առաջ հենց Քերոբյանն էր ասել, թե հրաժարական կներկայացնի, եթե չապահովի խոստացած տնտեսական երկնիշ աճը։

Ավելի ուշ, երբ չէր ապահովվել տնտեսական երկնիշ աճը, Քերոբյանն ԱԺ-ում հայտարարեց, թե հրաժարականի մասով կատակ է արել։

Նախկին նախարարի այս հայտարարությունից հետո, Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ այս թեմային, նշելով, թե ինքը չի թողել Քերոբյանին հրաժարական տալ։  Ի դեպ, Քերոբյանն իր հրաժարականի մասին գրառում անելուց չորս ժամ առաջ գործնական հանդիպում էր ունեցել, որի մասին տեղեկացրել էր ֆեյսբուքյան իր էջում։

Քերոբյանի պաշտոնավարման քրոնիկոնը՝  տեսանյութում։