
Արսեն Հարությունյանը մեկուկես րոպեում ջախջախեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացքի մեջ գտնվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները։
57 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ , Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը րոպե 28 վայրկյանում 10:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Իսլամ Բազարգանովի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ վաղը չեմպիոնի տիտղոսը կվիճարկի թուրք Մուհամեդ Քարավուշի հետ։