ABCMEDIA
Արսեն Հարությունյանը մեկուկես րոպեում ջախջախեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Արսեն Հարությունյանը մեկուկես րոպեում ջախջախեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացքի մեջ գտնվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները։

 

57 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ , Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը  րոպե 28 վայրկյանում 10:0 հաշվով առավելության հասավ  ադրբեջանցի Իսլամ Բազարգանովի նկատմամբ և  դուրս եկավ եզրափակիչ, որտեղ վաղը չեմպիոնի տիտղոսը կվիճարկի թուրք Մուհամեդ Քարավուշի հետ։