06 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձյուն կտեղա

Ձյուն կտեղա

Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-8-ը, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ հայտնում  է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Նոյեմբերի 6-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-ին և 8-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-7-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 8-10, 9-ի և 10-ի գիշերը՝ 6-8 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 6-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 8-ի երեկոյան և 9-ի գիշերն սպասվում է թաց ձյուն։

Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ