
Իրանի վերաբերյալ որոշումը «շուտով» կլինի․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդականները հինգշաբթի հանդիպել են՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար․ հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ավարտում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման նախապատրաստական աշխատանքները։ Սակայն ԱՄՆ զինված ուժերը դեռևս նոր հրահանգներ չեն ստացել Սպիտակ տնից։
Հղում անելով ամերիկացի պաշտոնյայի՝ կայքը գրել է, որ ռազմական հրամանատարությունը պատրաստ է սկսել գործողություններ, եթե Թրամփը որոշի վերսկսել պատերազմը։
Ըստ տեղեկությունների՝ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Իրանի վերաբերյալ և քննարկում է երկու տարբերակ՝ դիվանագիտական բանակցությունների շարունակություն և ռազմական գործողությունների վերսկսում։


