06 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մասկը պատասխանել է Զելենսկիին

Մասկը պատասխանել է Զելենսկիին

Գործարար Իլոն Մասկն արձագանքել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի հայտարարությանը՝ վերահրապարակելով մի հաղորդագրություն, որում նշվում է, որ SpaceX-ը սխալ է թույլ տվել՝ Ուկրաինային օգնություն տրամադրելով․ գրում է ТАСС-ը։

«Հետադարձ հայացք գցելով՝ SpaceX-ը սխալ է թույլ տվել՝ պատերազմի սկզբում նրանց (Ուկրաինային) ուղարկելով հազարավոր անվճար Starlink անտենաներ և ամսական միլիոնավոր դոլարների արժողությամբ անվճար ծառայություն մատուցելով»,- գրել է Մասկը։

Նա, բացի գրառումը վերահրապարակելուց, որևէ մեկնաբանություն չի արել Զելենսկիի խոսքերի վերաբերյալ։

Ավելի վաղ Զելենսկին գերմանական ZDF հեռուստաալիքի հետ զրույցում կտրուկ քննադատել էր Մասկին՝ մեղադրելով նրան Եվրոպայի և Ուկրաինայի ներքին քաղաքական գործընթացներին ենթադրաբար միջամտելու համար։ Մասնավորապես, Զելենսկին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2024 թվականին, և որը հրաժարվում է ընտրություններ անցկացնել, մեղադրել էր Մասկին «իշխանությունը կենտրոնացնելու» և Ուկրաինային այլ ղեկավարություն «պարտադրելու» փորձի համար։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ