ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Բրյանսկի մարզի ուղղությամբ ուկրաինական 3 անօդաչու սարք են ոչնչացրել. այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այս գիշեր կասեցվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա անօդաչու սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը։ Բոլոր ԱԹՍ–ները ոչնչացվել են հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։