ՌԴ ՆԳՆ-ն կալանավայրում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբոր՝ Օլեգ Նավալնիի նկատմամբ հետախուզում է հայտարարել քրեական հոդվածով՝ նրա դեմ նոր քրեական գործ հարուցելու կապակցությամբ։ Այս մասին գրում է ТАСС գործակալությունը։
«Նավալնի Օլեգ Անատոլևիչ. հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է տվյալների բազայում:
Իրավապահ մարմինները գործակալությանը տեղեկացրել են, որ Օլեգ Նավալնիի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, սակայն չեն հստակեցրել, թե ինչ հոդվածով։