04 Հուլ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նավալնիի եղբոր դեմ քրեական գործ է հարուցվել, հայտարարվել է հետախուզում

Նավալնիի եղբոր դեմ քրեական գործ է հարուցվել, հայտարարվել է հետախուզում

ՌԴ ՆԳՆ-ն կալանավայրում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբոր՝ Օլեգ Նավալնիի նկատմամբ հետախուզում է հայտարարել քրեական հոդվածով՝ նրա դեմ նոր քրեական գործ հարուցելու կապակցությամբ։ Այս մասին գրում է ТАСС գործակալությունը։

«Նավալնի Օլեգ Անատոլևիչ. հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է տվյալների բազայում:

Իրավապահ մարմինները գործակալությանը տեղեկացրել են, որ Օլեգ Նավալնիի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, սակայն չեն հստակեցրել, թե ինչ հոդվածով։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026