
ՀԱՊԿ-ը ՀՀ-ի հետ ռազմական և ռազմատեխնիկական գործակցություն չի իրականացնում․ ՌԴ ԱԳՆ
ՀԱՊԿ-ը ներկայում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում գործակցություն չի իրականացնում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի հետ գործակցություն ներկայում չկա, այդ թվում՝ ռազմատեխնիկական մատակարարումների ոլորտում։
Աղասանդյանը նաև նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև համապատասխան գործակցությունը պահպանվում է երկկողմ ձևաչափով։
Նրա խոսքով՝ առկա է անհրաժեշտ իրավական բազա, որը նախատեսում է նաև ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում արտոնյալ՝ պայմաններով։


