
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ավելի քան 60 անձի նկատմամբ
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ավելի քան 60 անձի, կազմակերպությունների ու նավերի նկատմամբ․ գրում է Reuters-ը։
Վաշինգտոնի հայտարարության համաձայն՝ սահմանափակումներն ուղղված են Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերին, նավթային եկամուտներ ապահովող ցանցերին և այլն։
Միաժամանակ ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի հետ տնտեսական կապեր պահպանող այլ երկրների և կազմակերպությունների նկատմամբ երկրորդային պատժամիջոցների կիրառումն ընդլայնելու մասին։ Դրանք վերաբերում են հինգ ոլորտների՝ թվային ակտիվներ, տեխնոլոգիաներ, ոսկի, ավիացիա և նավագնացություն։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը նպատակ ունի կտրել Իրանի եկամուտների հնարավոր աղբյուրները և ֆինանսապես մեկուսացնել երկիրը։


