
2026-ին ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերը
Հայաստանի զինված ուժերում մահվան դեպքերը շարունակում են աճել։ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 24-ը ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրություններով հաստատվել է զինծառայողների մահվան 13 դեպք։
Հանգամանքները տարբեր են՝ հրազենային վնասվածքներից և սպանություններից մինչև դժբախտ պատահարներ, ինքնասպանության դեպքեր և ծառայությանը չառնչվող պատճառներ։ Որոշ դեպքերով քննությունը դեռ շարունակվում է, իսկ մի շարք դեպքերում ՊՆ-ն զինծառայողների անունները կամ մահվան պատճառները չի հրապարակել։
ABC Media-ն առանձնացրել է պաշտոնապես հաստատված դեպքերը՝
Հունվարի 14 – Վահան Խաչատուրի Պետրոսյան. հրազենային վնասվածք, դեպքով վարույթ է նախաձեռնվել։
Փետրվարի 7 – Դավիթ Արմենի Մանուկյան. պայմանագրային զինծառայող, դին հայտնաբերվել է զորամասում։ Հանգամանքները քննվում են։
Փետրվարի 26 – Նարեկ Համլետի Հակոբյան. 19-ամյա ժամկետային զինծառայող, սպանվել է հրազենային կրակոցից։
Ապրիլի 2 – պայմանագրային զինծառայող. մահացել է ՊՆ զորավարժադաշտում։ Դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ապրիլի 14 – Նարեկ Արշակի Հակոբյան. մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Հունիսի 2 – Արամայիս Մերուժանի Գևորգյան. դին հայտնաբերվել է Կապանի զորամասում։ Դեպքով վարույթ է նախաձեռնվել։
Հունիսի 10 – ՊՆ սպա Ն.Ա.. մահվան դեպք, որի հանգամանքները քննվում են։
Հունիսի 26 – պայմանագրային զինծառայող Ռ.Խ.. մահվան հանգամանքները քննվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հուլիսի 21 – Նարեկ Թորոսյան. ժամկետային զինծառայող։ Դեպքով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
Օգոստոսի 13 – Գրիգոր Էդգարի Զաքարյան. դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքները քննվում են։
Օգոստոսի 19 – Սուրեն Մամբրեի Վարդանյան. 19-ամյա զինծառայող, մահացել է զինծառայողների տեղափոխող մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
Օգոստոսի 23 – Էդգար Գևորգի Գևորգյան – դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել սպանության հատկանիշներով, կասկածվող զինծառայողը ձերբակալվել է։
Օգոստոսի 24 – 37-ամյա պայմանագրային զինծառայող։ Դին հայտնաբերվել է Սիսիանի զորամասերից մեկում։ ՊՆ նախնական տվյալներով՝ մահը ծառայությանն առնչություն չունեցող պատճառներով է։ Դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։


