
Երևանում շինարարն ընկել է նոր կառուցվող շենքի վերելակի հորն ու մահացել
Այսօր՝ օգոստոսի 24-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում կառուցվող բազմաբնակարանային էլիտար շենքում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 19։00-ի սահմաններում ՆԳՆ-ում տեղեկություններ են ստացվել, որ Հին Երևանցի 3/2 հասցեում նոր կառուցվող շենքում դի կա։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Նախնական տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Միխայիլ Առաքելովն է, ով աշխատում է «Էլեկտրոլիֆտ» ընկերությունում։ Նշված շենքում աշխատանքներ կատարելիս 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի համար նախատեսված հորանում, իսկ նշված շենքի կապալառուն «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն է»,- նշում է լրատվամիջոցը


