20 Սեպ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել է երեք մեքենա․ կան տուժածներ․ Shamshyan.com

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել է երեք մեքենա․ կան տուժածներ․ Shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 49-ամյա Արմեն Ա․-ի վարած «Subaru» մակնիշի, Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Կարեն Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Ժիրայր Ս․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ