24 Օգս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք․ Մեդվեդևն արձագանքել է Փաշինյանին

Մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք․ Մեդվեդևն արձագանքել է Փաշինյանին

Հայաստանի իշխանության նկատմամբ կիրառելի է միայն մեկ կանոն-խոսույթ՝  «Մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք»։ Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Նա նաև ասել է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի Եվրամիությանը, սակայն երկարաժամկետ կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Մեդվեդևը նման հայտարարություններ է արել՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա՝ խորհրդարանում արած այն հայտարարությունը, թե ուրախ կլինի, որ ՀԱՊԿ-ը որոշի Հայաստանին հեռացնել կառույցի կազմից։

«Այդպիսով ՀԱՊԿ-ը մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- նշել էր Փաշինյանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ