27 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ճգնաժամն առաջացել է Արևմուտքի պատճառով․ Պուտին

Ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ճգնաժամն առաջացել է Արևմուտքի պատճառով․ Պուտին

Ժամանակակից աշխարհում
մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խորը ճգնաժամն առաջացել է Արևմուտքի գործելաոճի
պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մարդու իրավունքների
համընդհանուր հռչակագրի ստորագրման 75-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ։

«Հավաքական Արևմուտքը մարդու իրավունքների դոկտրինն օգտագործում է պետությունների ինքնիշխանությունը
ոչնչացնելու և աշխարհում սեփական գերակայությունն ապահովելու նպատակով։ ՄԱԿ-ի Մարդու
իրավունքների խորհուրդը, Եվրոպայի խորհուրդն ի ցույց դրին իրենց կողմնակալությունն
ու առկա խնդիրները լուծելու անկարողությունը»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը համոզված է, որ միջզգային հանրությունում արդեն հասունացել է գիտակցումը,
որ արմատական փոփոխություններն այս ոլորտում անխուսափելի անհրաժեշտություն են։

«Անհրաժեշտ է ապահովել մարդու իրավունքների իրացման արդարացի մոտեցում, որը հիմնված
կլինի փոխադարձ հարգանքի վրա և հաշվի կառնի պետությունների մշակութային և պատմական
զարգացման առանձնահատկությունները»,- ընդգծել է Պուտինը։