25 Նոյ
2024
9.4° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի խորհրդարանը հաստատել է Պաղեստին պետության ստեղծումը մերժող որոշումը

Իսրայելի խորհրդարանը հաստատել է Պաղեստին պետության ստեղծումը մերժող որոշումը

Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել նախարարների կաբինետի որոշմանը, որով մերժվում է Պաղեստին պետության ստեղծման մասին «թելադրանքը». այս մասին հայտնում է Kan ռադիոընկերությունը։

Օրերս հաղորդվել էր, որ Իսրայելի կառավարությունն իր ամենշաբաթյա հանդիպման ժամանակ միաձայն հավանություն է տվել վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից ներկայացված բանաձևին, որը մերժում է միջազգային հանրության «թելադրանքը» պաղեստինցիների հետ հակամարտության կարգավորման վերջնական կարգավիճակի և պաղեստինյան պետության ճանաչման վերաբերյալ։

Բանաձևում նշվում է, որ «Իսրայելը կտրականապես մերժում է պաղեստինցիների հետ մշտական կարգավորման վերաբերյալ միջազգային թելադրանքները»։«Իսրայելը կշարունակի ընդդիմանալ պաղեստինյան պետության միակողմանի ճանաչմանը: Հոկտեմբերի 7-ի ջարդից հետո նման ճանաչումը հսկայական պարգև կլինի աննախադեպ ահաբեկչության համար և կկանխի ապագայում [պաղեստինա-իսրայելական առճակատման] ցանկացած խաղաղ կարգավորում: Վարչապետի աշխատակազմը տարածել է կառավարության կողմից հաստատված որոշման տեքստը։