Մինսկի նոր համաձայնագիր չի լինի, չենք հավատում սառեցված հակամարտություններին․ Զելենսկի
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ չի ցանկանում Մինսկի նման նոր համաձայնագրեր կնքել. այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Մենք չենք ուզում կրկնել Մինսկի պայմանավորվածությունները մեր տարածքի մեկ այլ մասի մասին, մենք չենք հավատում նոր սառեցված հակամարտություններին», – ասել է նա։
Երկրի ղեկավարի խոսքով՝ խոսքը Ուկրաինայի «անվտանգության» մասին է։
Զելենսկին նաև մերժել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի այն միտքը, որ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը հնարավոր է լուծել 24-48 ժամում։
Բացի այդ, Զելենսկին հավելել է, որ Կիևին պաշտոնապես չի առաջարկվել զիջել իր տարածքների մի մասը՝ ԵՄ–ին և ՆԱՏՕ–ին անդամակցելու դիմաց։
«Մեզ ոչ ոք պաշտոնապես նման առաջարկներ չի արել, միայն լրատվամիջոցներով, միայն որոշ ձայներ են հնչել»,- ասաց նա։