19 Հլս
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մինսկի նոր համաձայնագիր չի լինի, չենք հավատում սառեցված հակամարտություններին․ Զելենսկի

Մինսկի նոր համաձայնագիր չի լինի, չենք հավատում սառեցված հակամարտություններին․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ չի ցանկանում Մինսկի նման նոր համաձայնագրեր կնքել. այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Մենք չենք ուզում կրկնել Մինսկի պայմանավորվածությունները մեր տարածքի մեկ այլ մասի մասին, մենք չենք հավատում նոր սառեցված հակամարտություններին», – ասել է նա։

Երկրի ղեկավարի խոսքով՝ խոսքը Ուկրաինայի «անվտանգության» մասին է։

Զելենսկին նաև մերժել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի այն միտքը, որ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը հնարավոր է լուծել 24-48 ժամում։

Բացի այդ, Զելենսկին հավելել է, որ Կիևին պաշտոնապես չի առաջարկվել զիջել իր տարածքների մի մասը՝ ԵՄին և ՆԱՏՕին անդամակցելու դիմաց։

«Մեզ ոչ ոք պաշտոնապես նման առաջարկներ չի արել, միայն լրատվամիջոցներով, միայն որոշ ձայներ են հնչել»,- ասաց նա։