
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-ի, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի ցերեկը, 5-6-ը՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև. հայտնում է Հիդրոօդերևութաբանական ծառայությունը։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճան։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև»։


