26 Դեկ
2024
5.9° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շարունակում ենք բանակցություններում ներգրավել ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարությանը․ ԱՄՆ պետքարտուղարություն

Շարունակում ենք բանակցություններում ներգրավել ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարությանը․ ԱՄՆ պետքարտուղարություն

Շարունակում ենք ներգրավել երկու երկրների ղեկավարությանն ու առաջարկում
նպաստել արժանապատիվ և տևական խաղաղության հաստատմանը, որտեղ կհարգվեն բոլորի իրավունքները․
այս մասին ամենօրյա ճեպազրույցների ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ
Մեթյու Միլլերը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների չեղարկված հանդիպման
մասին։

«Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն քննարկեն և լուծեն
հարցերը՝ ի շահ տարածաշրջանի: Մենք կողջունենք այդ բանակցությունները հեշտացնելու դերը:
Մենք տեսել ենք, որ այլ երկրներ են առաջարկում իրենց օգնությունն այդ բանակցությունների
անցկացման հարցում: Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ երկու երկրները դեմ առ դեմ խոսեն
երկարաժամկետ համաձայնության հասնելու համար»,-ասել է նա։